Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Պակիստան կժամանեն ապրիլի 10-ին։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փոխանցմամբ՝ երկու կողմերը լուծել են գրեթե բոլոր չլուծված հարցերը, և Վաշինգտոնը Թեհրանի 10-կետանոց առաջարկները դիտարկում է որպես «աշխատանքային հիմք» հետագա բանակցությունների համար։               
 

Սովորական երևանյան պատկեր

Սովորական երևանյան պատկեր
15.03.2026 | 10:41

Առաջին հայացքից սովորական երևանյան պատկեր` ծառից կախված աղբ: Սակայն, այս դեպքում պատկերը որոշակի իմաստով անսովոր է: Խնդիրն այն է, որ նկարում պատկերված ծառը գտնվում է 3-րդ մասում` Գարեգին Նժդեհ-Մանթաշյան փողոցների խաչմերուկում: Ծառի անմիջական հարևանությամբ գտնվող շենքի բնակարաններից մեկում է բնակվում Նոր Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը` Փաշինյան Նիկոլի աշխատակազմի ղեկավար Հարությունյան Արայիկը: Այն Հարությունյան Արայիկը, որը 2018 թվականին բողոքում էր այդ նույն խաչմերուկի հատվածում փողոցային առևտրականների դեմ: Այն ժամանակ Հարությունյան Արայիկը կարծում էր, որ փողոցային առևտուրը փչացնում է քաղաքի տեսքը: Այժմ Հարությունյան Արայիկը գոհ է, քանզի շուրջ 2-3 ամիս շարունակ իր պատշգամբից հիանում է ծառից կախված աղբով:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 1955

Մեկնաբանություններ